ԱՄՆ-ն պաշտպանում է Ուկրաինայի հարցով ՄՔԴ-ի հետաքննությունը

247

Միացյալ Նահանգները պաշտպանում է Ուկրաինայի շուրջ Միջազգային քրեական դատարանի հետաքննությունը, հինգշաբթի լրագրողների համար պարբերական ճեպազրույցում  հայտարարել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Ընդ որում, նա շեշտել է, որ ՄՔԴ-ն ունի իրավազորություն, որն անհրաժեշտ է Ուկրաինայի նկատմամբ աշխատանքում։ Այդ մասին հարցին Փրայսը պատասխանել է․ «Մենք պաշտպանում ենք դատախազի հայտարարած հետաքննությունը»։ «Ուկրաինան ՄՔԴ-ի կողմ է հանդիսանում»,- հավելել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Ռուսաստանը ՄՔԴ անդամ չէ։ 2016 թ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է, թե երկիրը մտադիր չէ դառնալ ՄՔԴ Հռոմի ստատուսի մասնակից։ Ռուսաստանյան կողմի կարծիքով՝ դատարանը չի արդարացրել իր հետ կապված հույսերը և չի դարձել  միջազգային արդարադատության իրապես անկախ, հեղինակավոր մարմին։ 2022 թ․ ապրիլին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվան պարտավոր չէ համագործակցել ՄՔԴ-ի հետ՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստանն ուշի ուշով կհետևի դատարանի գործունեությանը։

Մարտ ամսին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կտրականապես հերքել է Հաագայում ՄՔԴ-ի գլխավոր դատախազի պնդումները, թե Ուկրաինայում դեպքերի կապակցությամբ Մոսկվայի դեմ գործ հարուցելու համար չափազանց ծանրակշիռ հիմքեր կան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉԺՀ նախագահը առաջին անգամ վերընտրվել է երրորդ ժամկետում
Հաջորդ հոդվածըԹրամփին կանչել են ցուցմունք տալու նախկին պոռնոդերասանուհուն վճարելու գործով