ԱՄՆ-ն պատերազմի վտանգ է տեսնում

447

ԱՄՆ պաշտոնատար անձինք նախազգուշացնում են՝ Ռուսաստանը կարող է գրոհ սկսել Ուկրաինայի վրա «ցանկացած պահի»՝ ստեղծված իրավիճակը համարելով «չափազանց վտանգավոր»։

Վաշինգտոնում չեն տեսնում, թե Մոսկվան պատրաստ է լիցքաթափելու իրավիճակը՝ օրինակ բերելով ռուսաստանցի զինվորականների տեղափոխումը Բելառուս՝ Ուկրաինայի սահմանին համատեղ զորավարժություններ անցկացնելու պատրվակով։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նշել է․ «Ճգնաժամն այս փուլում Վլադիմիր Պուտինի ձեռքի գործն է, որը հարյուր հազար զինվոր է կուտակել ուկրաինական սահմանի մոտ։ Իրավիճակը ծայրաստիճան վտանգավոր է, մենք այն փուլում ենք, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է գրոհ սկսել Ուկրաինայի դեմ»։

Հույսն ամբողջությամբ դիվանագիտության վրա է։ Ճգնաժամից ելք գտնելու նպատակով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիևում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Շաբաթվա վերջին սպսվում է Բլինքենի հանդիպումը ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ։ Առերես հանդիպումից առաջ կողմերը հեռախոսային բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում Սերգեյ Լավրովը ամերիկացիներին կոչ է արել «չտիրաժավորել Ռուսաստանի ագրեսիայի մասին  շահարկումները», ստիպել, որ Կիևը կատարի Մինսկի պայմանավորվածությունները և գրավոր պատասխան տալ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԻրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա
Հաջորդ հոդվածըԼիտվայում երեք նոր տառ է հայտնվել