‘ԱՄՆ-ն տեղեկացվա՞ծ էր, որ Սաֆարովը կացին էր գնել…’

2521

Ռուսական «Аргументы недели» լրատվական կայքը բացահայտել է, որ 2004-ին հունգարական հատուկ գործակալները ամերիկյան կողմին անմիջապես տեղեկացրել են, որ Սաֆարովը խանութից կացին է ձեռք բերել, սակայն նրանք ոչ մի կերպ չեն արձագանքել այդ լուրին: Արդյունքում սահմռկեցուցիչ մարդասպանություն է կատարվել:

Կայքը նաև հավելում է, որ Հունգարիայում խիստ մտահոգված են Ռամիլ Սաֆարովի խնդրի առթիվ Հայաստանի և միջազգային հանրության արձագանքից:

Լրատվամիջոցի տեղեկատվական աղբյուրի փոխանցմամբ՝ Հունգարիան ամեն տարի 6-8 դատապարտյալներ է հանձնում իրենց հայրենիքներին: Սաֆարովի արտահանձնումը իրականացվել է սովորական ընթացակարգով. Ադրբեջանի փախարտգործնախարարը պաշտոնապես հավաստիացրել է, որ տեղափոխվելու դեպքում Սաֆարովը շարունակելու է կրել պատիժը, բայց դրժել է  խոստումը:

Նախորդ հոդվածը‘Գերմանիան փակում է իր դեսպանատները մուսուկմանական երկրներում’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ակցիա դատախազության մոտ, ուղիղ հեռարձակում:’