‘ԱՄՆ-ն օգտագործել է «գենոցիդ» բառը’

1487

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն Իրաքի և Սիրիայի գրավյալ տարածքներում իրականացնում է քրիստոնյաների, եզդիների և շիա փոքրամասնությունների ցեղասպանություն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«ԻՊ-ն իր նպատակն է համարում գենոցիդը՝ իր իսկ պնդմամբ, գաղափարապես և գործողություններով, այն ամենում, ինչի մասին խոսում է, ինչին հավատում է և ինչ որ անում է,- հայտարարել է Քերին:- ԻՊ-ն նաև պատասխանատու է մարդկության դեմ գործած հանցագործությունների համար՝ փոքրամասնությունների նկատմամբ»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարն այդ որոշման մասին հայտարարել է այն բանից հետո, երբ ԱՄՆ կոնգրեսը քվեարկել է ջիհադիստների կողմից կրոնական փոքրամասնությունների սպանությունները ցեղասպանություն ճանաչելու օգտին: Այդ որոշմանը միջազգային իրավական հետևանքներ կհաջորդեն:

Անցյալ տարեվերջին բրիտանական խորհրդարանի 60 պատգամավորներ նամակ էին հղել երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնին՝ խնդրելով ճնշում գործադրել ՄԱԿ-ի նկատմամբ, որպեսզի Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից քրիստոնյաների և կրոնական այլ փոքրամասնությունների սպանություններն ու խոշտանգումները ճանաչվեն ցեղասպանություն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նոր ԸՕ նախագծում կան հակասահմանադրական դրույթներ. ՀԿ-ներ’
Հաջորդ հոդվածը‘Ավետիսյանների գործով դատավարություն. Ուղիղ’