ԱՄՆ ոստիկանությունը մասնավոր օդանավի աղետի վայրում ողջ մնացած մարդ չի գտել

242

Կիրակի օրը Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական միացյալ հրամանատարությունը  հաստատել է ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե իշխանությունները կործանիչներ են օդ բարձրացրել՝ ամերիկյան մայրաքաղաքի օդային տարածքը խախտած Cessna Citation բիզնեսջեթի պատճառով, որը կործանվել է Վիրջինիայում։

Օդանավը ավտոպիլոտի վրա է եղել և չի արձագանքել իրեն ուղեկցող կործանիչների նախազգուշացումներին։ Միացյալ հրամանատարությունում նաև ընդգծել են, որ մասնավոր օդանավը կապված է եղել F-16-ի թռիչքի հետ։ Նաև հաղորդել են, որ կործանիչները «ազդանշանային հրթիռներ են կիրառել՝ փորձելով  գրավել օդաչուի ուշադրությունը», որը «ուշաթափված է եղել»։

Օդանավում չորս հոգի է եղել, հաղորդել է CNN հեռուստատեսությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Վիրջինիա նահանգի ոստիկանները աղետի վայրում ողջ մնացած մարդ չեն հայտնաբերել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում
Հաջորդ հոդվածըՌԴ ՊՆ-ն հաղորդել է ՈՒԶՈՒ-ի լայնածավալ հարձակման ձախողման մասին