‘ԱՄՆ-ում ամենաարյունալի հանցագործությունը վերջին 30 տարում’

907

Վերջին տվյալներով՝ Վաշինգթոնի՝ ուժեղ հսկողության տակ գտնվող ռազմածովային բազայում կատարված հանցագործության հետևանքով  զոհվել է 12 մարդ,  վիրավորվել՝ 14-ը:

Երեք կասկածյալներից մեկը սպանվել է, մյուսը վնասազերծվել:

Դեպքի վկաներից մեկը նշում է , որ կրակողը գտնվել է իրենցից բավականին մեծ հեռավորության վրա, ուստի նրա դեմքը տեսնել չեն կարողացել: Սակայն հասկանալի էր, որ նա զինված է եղել:

«Նա բարձրացրեց զենքը և նշան բռնելով մեզ վրա՝ կրակեց: Հենց այն պահին, երբ մենք փորձում էինք լքել շենքը, փամփուշտը կպավ պատին»,-հավելել է նա:

Ենթադրյալ հանցագործը՝ 34-ամյա Ահարոն Ալեքսիսը, նախկինում ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային բազայում, դրա համար էլ նա անցաթուղթ  է ունեցել, որով կարողացել է մուտք գործել տարբեր ռազմական կառույցներ:

Վաշինգթոնից Euronews-ի թղթակիցը փոխանցում է , որ այս հրաձգությունը ԱՄՆ-ում վերջին 30 տարիների ընթացքում համարվում է ամենախոշոր ողբերգական միջադեպը: Ոստիկանությունը մինչ այժմ միանշանակ չգիտի հանցագործության դրդապատճառները: Ինչպես նաև՝ կառավարությունը փաստեր չունի ենթադրելու, որ  դա ահաբեկչական  գործողություն էր:

Նախորդ հոդվածը‘Բեյլ. Աղոթում էի, որ իմ տեղափոխությունը «Ռեալ» կայանա’
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Բենիտես. Մենք կարող ենք հաղթել «Բորուսիային»’