‘ԱՄՆ-ում անհետացման եզրին գտնվող սպիտակ ռնգեղջյուր է ծնվել (տեսանյութ)’

1187

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սան Դիեգո քաղաքի կենդանաբանական այգում լույս աշխարհ է եկել հարավային սպիտակ ռնգեղջյուրի ձագ: Ձագուկին կնքել են Կայոդե անունով, որը աֆրիկական յորուբա լեզվից թարգմանաբար նշանակում է «ուրախություն պարգևող»: Հարավային սպիտակ ռնգեղջյուրը գտնվում է անհետացման եզրին` սև շուկայում այդ կենդանիների եղջյուրների մեծ պահանջարկով պայմանավորված: Վայրի բնության մեջ պահպանվել է մոտ 20 հազար ռնգեղջյուր:

Նախորդ հոդվածը‘Արգենտինայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել 6,5 հազար տոննա զենք վաճառելու համար’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում ԱՄՆ դեսպանությունը իր երկրի քաղաքացիներին հորդորել է զգույշ լինել’