‘ԱՄՆ-ում արդարացրել են անչափահասին սպանած կամավորին’

999

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դատարանը արդարացրել է կամավոր-պահապան Ջորջ Ցիմերմանին, ով 2012-ի փետրվարին կրակոցով սպանել է սեւամորթ անչափահաս Թրեյվոն Մարթինին:

Ատենակալները նշել են, որ Մարթինի սպանության գործը պատմության մեջ կմնա: Մեղադրյալը դատաքննության ժամանակ պնդել է, որ անչափահասի վրա կրակել է ինքնապաշտպանության նկատառումով, քանի որ փետրվարի 26-ի գիշերը կռվի էէր բռնվել Թրեյվոն Մարթինի հետ:

Անցյալ տարվա ապրիլին Ցիմերմանը ներկայացել է ոստիկանություն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է կատարվածը:  

Նախորդ հոդվածը‘Հակախմբագրական. Մոլորյալ մոլորակը մոլագար’
Հաջորդ հոդվածը‘ «Պռոշյանում փողը գիշերը բաժանել են, ընտրություններն ավարտվել են» — դաշնակցական թեկնածու’