‘ԱՄՆ-ում բանտերից ազատ են արձակում ապօրինի ներգաղթյալներին’

796

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը բանտերից ազատ է արձակել արտաքսման ենթակա երկու հազար ապօրինի ներգաղթյալների, հաղորդում է Associated Press-ը: Ապօրինի ներգաղթյալների ազատման պատճառը, բյուջեի կրճատման հետ կապված՝ միջոցների անբավարարությունն է(մարտի 1-ին նախագահ Բարաք Օբաման ստորագրեց բյուջեն կրճատելու մասին հրամանը, որի համաձայն՝ ծախսերը, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում, կկրճատվեն 85 միլիարդ դոլարով):

Փետրվարի 15-ից սկսած՝ամեն շաբաթ հազար ներգաղթյալի բաց էին թողնում, սակայն նախարարության գործունեությունը սուր քննադատության  էր ենթարկվել, և այդ պատճառով գործընթացը ժամանակավորապես դադարեցվել էր:

Ապօրինի ներգաղթյալներին ազատ են արձակում Արիզոնայի, Կալիֆոռնիայի, Ջորջիայի և Թեքսասի բանտերից: Այժմ ԱՄՆ բանտերում երկրից արտաքսման են սպասում գրեթե 30 հազար ապօրինի ներգաղթյալներ: Մեկ ներգաղթյալի կեցության ծախսերը, իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ կազմում են օրական 164 դոլար: Մինչդեռ հսկողության ներքո ազատ արձակելու դեպքում դա կարժենա օրական 30 ցենտից մինչև 15 դոլար, հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ն հերքում է Շուշան Պետրոսյանի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմը» ամեն ինչ անում է Գարեթ Բեյլին թիմում պահելու համար’