ԱՄՆ-ում գաղտնի փաստաթղթերի գործով հարցաքննվել է Բայդենի փաստաբանը

274

Դաշնային քննիչները վերլուծական կենտրոնում և ԱՄՆ նախագահի տանը գաղտնի փաստաթղթեր հայտնաբերվելու գործով հարցաքննել են Ջո Բայդենի փաստաբան Պատրիկ Մուրին։ Փաստաթղթերը վերաբերում են Ջո Բայդենի փոխնախագահության ժամանակներին՝ 2008-2016 թթ․։

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։

Հարցաքննվել է մի քանի հոգի նախագահի շրջապատից, այդ թվում՝ նրա նախկին օգնական Քեթի Չանգը։

CNN-ի աղբյուրները հաղորդել են, որ հայտնաբերված փաստաթղթերում Ուկրաինայի, Իրանի և Մեծ Բրիտանիայի վերաբերյալ տվյալներ են պարունակվում։ Նրանք նաև նշել են, որ փաստաթղթերը միջուկային թեմատիկային չեն առնչվում՝ ի տարբերություն այն գաղտնի փաստաթղթերի, որոնք որոշ ժամանակ առաջ հայտնաբերվել էին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Մար ա Լագոյի կալվածքում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻլոն Մասքին չեն հրավիրել մասնակցելու Դավոսի համաժողովին
Հաջորդ հոդվածըԵրկրաշարժ Հայաստանում