‘ԱՄՆ-ում Գոհաբանության օրը նշում են հնդկահավով և քաղաքական բանավեճերով’

1066

 Ի հեճուկս եղանակի և բժշկական ապահովագրության հետ կապված բարդությունների՝ ամերիկացիները հինգշաբթի պատրաստվում են նշել իր կարևորությամբ երկրորդ ընտանեկան տոնը՝ Գոհաբանության օրը, որն ավանդաբար նշվում է նոյեմբերի վերջին հինգշաբթի, 2013 թ. դա  հենց այսօր է՝ նոյեմբերի 28-ը: Ամենատարածված վարկածներից մեկի համաձայն՝ այդ օրը խորհրդանշում է սպիտակամորթ վերաբնակիչների երախտագիտությունը Նոր աշխարհի հնդկացիների նկատմամբ, որոնք նորեկներին օգնել են ընտելանալ նոր վայրում: Ավանդապատումի համաձայն՝ կարմրամորթ բնիկները սպիտակամորթներին սովորեցրել են եգիպտացորենից կերակուր պատրաստել և վայրի թռչնի՝ հնդկահավի միս են հյուրասիրել նրանց: Մինչ օրս հենց այդ ճաշատեսակն է համարվում տոնի գլխավոր խորհրդանիշը: Ամեն տարի երկրի բնակչության առնվազն 88 %-ն այդ օրը ընթրիքի սեղանին հնդկահավ է վայելում: Գոհաբանության օրը սովորաբար տոնում են ընտանեկան միջավայրում, դրա համար էլ այդ օրն ավանդաբար բազմաթիվ ամերիկացիներ այցելում են իրենց ծնողներին: Սպասվում է, որ այս տարի Գոհաբանության օրը մոտավորապես 43 միլիոն ամերիկացիներ այդ նպատակով կճամփորդեն: Ըստ փորձագետների դիտարկումների՝ այս տարի ընտանեկան խնջույքների սեղանի շուրջ հիմնական թեման կլինի առողջապահության ոլորտի բարեփոխումը, որն ստացել է Obamacare անվանումը: Բարեփոխումը, որը կոչված էր բժշկական ապահովագրություն ապահովելու տասնյակ միլիոնավոր ամերիկացիների համար, ովքեր նախկինում դա չէին կարող թույլ տալ իրենց, հանգեցրեց նրան, որ ապահովագրված շատ ամերիկացիների ապահովագրական ծախսերը զգալիորեն մեծացան:

Գոհաբանության օրվանից մեկնարկում են Ծննդյան տոների նախապատրաստությունները: Արդեն ուրբաթ գիշերվանից շատ խանութներ կբացվեն գնորդների առջև, ովքեր շտապում են զեղչերով նվերներ գնել Ծննդյան տոների կապակցությամբ, փոխանցումէ ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը հաջողությամբ վիրահատվել է ԱՄՆ-ում’
Հաջորդ հոդվածը‘2013-ին Հոլիվուդում ամենաշատ վաստակած դերասանները’