ԱՄՆ-ում դատապարտել են մեքսիկացի թմրաբարոն «Էլ Չապոյի» կնոջը

618

Մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանի՝ «Էլ Չակոյի» կինը դատապարտվել է ԱՄՆ-ում երեք տարվա կալանքի և այնուհետև չորս տարվա հսկողության։

Էմմա Կորոնել Աիսպուրոն իրեն մեղավոր է ճանաչել ամուսնու հանցագործություններին առնչություն ունենալու մեջ՝ թմրատրաֆիկից մինչև փողերի լվացում, ինչպես նաև 2015 թ․ մեքսիկական բանտից ամուսնու փախուստին։

ԱՄՆ-ում առաջադրված մեղադրանքներով նա կարող էր ազատազրկման դատապարտվել 10 տարով։

Խոակին Գուսմանը 2017 թ․ Մեքսիկայից արտահանձնվել է ԱՄՆ-ին՝ ամերիկյան իշխանությունների դիմումի համաձայն։ 2019 թ․ փետրվարին երդվյալ ատենակալների հանձնաժողովը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտվել ցմահ ազատազրկման, նաև լրացուցիչ 30 տարվա կալանքի։ «Էլ Չապոն» պատիժը կրում է Կոլորադո նահանգում, ԱՄՆ-ի ամենախիստ ռեժիմ ունեցող բանտում։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՀնդկաստանը շնոհավորել է Twitter-ի նոր ղեկավար Պարագ Ագրավալին
Հաջորդ հոդվածըՎահրամ Աթանեսյան․ Գործ ունենք խեղկատակի՞, թե՞ վարձկան ահաբեկչի հետ