‘ԱՄՆ-ում դիակիզվել է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի մարմինը’

1726

Անցյալ տարի նոյեմբերին մահացած սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի մարմնի դիակիզումը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Փորթերվիլ քաղաքի հուղարկավորության սրահում, տեղեկացրել է արարողությունը վարող հոգևորականը:

Սերիական մարդասպանին հրաժեշտ տալու և դիակիզելու արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը, սակայն այդ մասին հաղորդել են երկուշաբթի: Քաղաքացիական հոգեհանգստին ներկա է եղել 20-25 մարդ, այդ թվում՝ Մենսոնի թոռը՝ Ջեյսոն Ֆրիմենը, որին էլ դատարանի որոշմամբ հանձնվել է սերիական մարդասպանի դին: Արարողությունը տեսանկարվել է ՝ Մենսոնների տոհմին նվիրված փաստագրական ֆիլմի համար: Արարողությունից հետո մարդասպանի աճյունը ցրվել է անհայտ վայրում:

Մենսոնը մահացել է 2017 թ. նոյեմբերին, 83 տարեկան հասակում: Բանտում նա ցմահ պատիժ էր կրում մի քանի սպանությունների համար:

1969 թ. Մենսոնն «Ընտանիք» անունը կրող  իր կոմունայի անդամների հետ Լոս-Անջելեսում սպանել էր ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին, և նրանց չորս ընկերներին: Մենսոնը մեղավոր է ճանաչվել ևս երկու սպանություններում: Նա և նրա երեք համախոհները դատապարտվել էին առավելագույն պատժի, սակայն խուսափել էին դրանից, քանի որ 1972 թ. Կալիֆոռնիայում ժամանակավորապես չեղյալ են հայտարարել մահապատիժը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ-ը Աբասին կոչ է արել պատժամիջոցներ չսահմանել’