‘ԱՄՆ-ում դպրոցականների վրա արձակած կրակահերթի հետեւանքով 1 երեխա է զոհվել ‘

867

Մեկ երեխա մահացել է, առնվազն երեքը վիրավորվել են ԱՄՆ Քոննեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում տեղի ունեցած կրակոցների պատճառով: BBC-ն, վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, հայտնում է, որ Sandy Hook նախնական դպրոցի մետ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է:

Կրակոցներն սկսվելուց անմիջապես սկսվել է դպրոցում եղած մարդկանց տարհանումը, տեղեկատվություն է ստացվել նաեւ մի քանի մարդկանց վիրավորվելու մասին:

Ոստիկանությունը որոշել է փակել շրջակայքում գտնվող բոլոր դպրոցները՝ դպրոցականների անվտանգությունն ապահովելու նպատակով: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանն ԱՄՆ-ին պատասխանում է սեփական «Մագնիտսկու օրենքով» ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ գերագույն մարմինը որոշեց առաջադրել Սերժ Սարգսյանին’