‘ԱՄՆ-ում երեք երջանիկներ կբաժանեն վիճակախաղի ջեք-փոթը՝ 448 միլիոն դոլարը’

1170

Ամերիկյան խոշոր Powerball վիճակախաղի կազմակերպիչները հայտարարել են, որ վիճակախաղի երջանիկ համարներով երեք տոմսերը վաճառվել են Նյու-Ջերսի և Մինեսոտա նահանգներում, և հաղթողները իրար միջև կբաժանեն 448 միլիոն դոլար ջեք-փոթը, այսօր հաղորդել է NBC News-ը:

Նախորդ ջեք-փոթը շահել էր 84-ամյա մի կին Ֆլորիդայից, որին բաժին էր հասել 590 միլիոն դոլար: Ամենախոշոր ջեք-փոթը՝ 656 միլիոն դոլար, խաղարկվել է 2012 թ. մարտին,: Այն նույնպես բաժանվել էր երեք շահողների միջև:

Powerball-ի տոմսերը վաճառվում են ԱՄՆ-ի 43 նահանգներում: Վիճակախաղի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ գլխավոր մրցանակը շահելու հավանականությունը 1-ը 175 միլիոնի է, փոխանցում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստները կարմիր գծեր են ներկել քաղաքապետարանի ավտոկայանատեղում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Երուսաղեմի Հայոց պատրիարքին ‘