‘ԱՄՆ-ում թունաքիմիկատներով լի գնացքի մի քանի ցիստեռն ընկել են գետը ‘

851

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի հարավային հատվածում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել և շրջվել, ինչի հետևանքով մոտակա գետն է գլորվել քիմիական վտանգավոր նյութերով լի մի քանի ցիստեռն, հայտնում է France Presse-ը:

Բեռնատար գնացքն անցնելիս է եղել  գետի վրայով, երբ երկաթուղային կամուրջը փլուզվել է, և թունավոր նյութերով լի 4 վագոնները գահավիժել են գետը:

Տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքից անմիջապես հետո Underwood-Memorial բժշկական կենտրոն են տեղափոխվել թունավորման նշաններով 16-18 անձինք: Վթարի մերձակա տարածքում փակվել են դպրոցները, իրականացվում է  բնակչության հրատապ տարհանում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատարը վինիլքլորիդ է տեղափոխել, որի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա կարող է վնասել կենտրոնական նյարդային համակարգը, ոսկրային համակարգը և այլն: 

Նախորդ հոդվածը‘Ավտովթար Արթիկ-Մանթաշ ճանապարհին. մեկ զոհ, երկու վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը հեշտացնում է Green card-ի ստացման ընթացակարգը արտասահմանցի ուսանողների համար’