‘ԱՄՆ-ում խոզերը հոշոտել են իրենց տիրոջը’

1087

ԱՄՆ ոստիկանությունը քննում է Օրեգոն նահանգի ֆերմերներից մեկի գործը, որին, նախնական տվյալներով, հոշոտել են սեփական տնտեսության խոզերը: AP-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել նախորդ չորեքշաբթի, երբ 70-ամյա Թերի Վենս Գարները գնացել է ֆերմա՝ խոզերին կերակրելու և չի վերադարձել: Ժամեր անց հարազատները, որոնք անհանգստանալով՝ դուրս են եկել նրան փնտրելու, գոմից գտել են Թերիի ատամների պրոթեզը և մարմնի այլանդակված մասեր:

Ֆերմերի մահվան ստույգ պատճառն առայժմ բացահայտված չէ: Նախաքննական մարմինները երկու հիմնական վարկած են առանձնացրել: Ըստ  դրանցից մեկի՝ Թերին սրտի կաթված է ունեցել և ընկնելով խոզերի արգելոցը՝ հոշոտվել է: Մյուսի համաձայն՝ խոզերին հաջողվել է դուրս պրծնել ճաղերի ետևից, տապալել տիրոջը և լափել:

Ներկայումս զոհվածի աճյունի վրա աշխատում են դատաբժիշկները և փորձագետները:

Կենսաբանների ասելով՝ խոզերն աչքի չեն ընկնում ագրեսիայով, սակայն մյուս ընտանի կենդանիների  համեմատ ավելի վտանգավոր են ամենակերության պատճառով:

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու չի քվեարկել’
Հաջորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկին 10-րդ տուրի լավագույն դարպասապահն էր’