‘ԱՄՆ-ում ԿՀՎ (CIA) ղեկավարին պաշտոնանկ է արվել սիրուհու պատճառով’

867

ԱՄՆ-ում ուրբաթ օրը հրաժարական է տվել ԿՀՎ ղեկավար Դեւիդ Պետրեուսը: Ամերիկյան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ հրաժարականի պատճառը Պետրեուսի անձնական կյանքի աղմկահարույց բացահայտումներ են եղել, գրում է РИА Новости-ն:

ԿՀՎ-ի ղեկավարի հրաժարականը բավական առեղծվածային պայմաններում է ներկայացվել: CIA-ի անցկացրած հետախուզության արդյունքում ԱՄՆ-ի գերագույն ղեկավարությանը հայտնի է դարձել Պետրեուսի արտամուսնական կապի մասին, ընդ որում՝ չի հստակեցվում, թե ինչու է CIA-ն հետևել Պետրեուսի անձնական կյանքին:

Նախագահ Օբաման ընդունել է ԿՀՎ ղեկավարի հրաժարականը և նրա պարտականությունները ժամանակավորապես փոխանցել Պետրեուսի տեղակալ Մայքլ Մորելիին: Հատկանշական է, որ նախագահ Օբաման իր հրամանի մեջ նույնպես չի անդրադարձել ԿՀՎ ղեկավարի հրաժարականի դրդապատճառներին:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի գլխավոր նավահանգիստը վերսկսել է աշխատանքը ‘
Հաջորդ հոդվածը‘Տ. Ուրիխանյան. Ինչո՞ւ Զարուհին չներկայացավ իր իսկ հեղինակած նախագծի քննարկմանը ‘