‘ԱՄՆ-ում ձերբակալել են ամենափնտրվող թմրաբարոնի դստերը’

932

ԱՄՆ-ում ձերբակալվել է Խոակին «Էլ Չապո» Գուսմանի՝ մեքսիկական «Սինալոա» թմրակարտելի պարագլխի դստերը, այդ մասին հայտնել է  Associated Press-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների անանուն աղբյուրներին: Ալեքսանդրինա Գիզել Գուսման Սալազարը ձերբակալվել է ուրբաթ օրը, Մեքսիկայի և Միացյալ Նահանգների սահմանային անցակետում, երբ փորձել է մուտք գործել ԱՄՆ ուրիշի անձնագրով: Նրան արդեն խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեղադրանք է առաջադրվել: Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք ԱՄՆ իշխանությունները նրան «Սինալոա» կարտելի գործունեության հետ կապերի մեղադրանք ևս կներկայցնեն:

Խոակին «Էլ Չապո» Գուսմանը, ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության վարկածով՝ համարվում է աշխարհի ամենափնտրվող թմրաբարոնը: «Սինալոա» կարտելը, որը նա ղեկավարում է 1990-ականներից ի վեր,  Մեքսիկայի ամենաազդեցիկ հանցավոր կազմակերպություններից մեկն է և ԱՄՆ մատակարարվող թմրանյութերի մեկ երրորդի մատակարարը:

Լուսանկարում՝ Խոակին «Էլ Չապո» Գուսման

Նախորդ հոդվածը‘Հալեպում կրկին հայեր են զոհվել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ի՝ հրդեհներով ուղեկցվող միջոցառումներն ավանդույթ են դառնում’