‘ԱՄՆ-ում մահացել է Օսվենցիմի նախկին հսկիչը’

873

Օսվենցիմ և Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարների նախկին հսկիչ Յոհան Բրայերը 89 տարեկան հասակում մահացել է Ֆիլադելֆիայի հիվանդանոցներից մեկում՝ Գերմանիային արտահանձնելու մասին դատարանի որոշումից մի քանի ժամ առաջ:

Բրայերը ձերբակալվել էր հունիսի 19-ին, ավելի քան 216 հազար հրեաների սպանությանը մասնակից լինելու մեղադրանքով: Արխիվային նյութերի համաձայն՝ այդքան է եղել Օսվենցիմում 1944 թ. մայիսից մինչև հոկտեմբեր զոհվածների թիվը: Հուլիսի 19-ի նախկին վերակացուն տեղափոխվել էր հիվանդանոց՝ առողջության վատթարացման պատճառով: Հուլիսի 22-ին դատարանը նրան 100 հազար դոլար գրավի դիմաց բաց էր թողել:

Յոհան Բրայերը էսէսի շարքերն էր ընդունվել 17 տարեկանում: 1952 թ. նա տեղափոխվել էր ԱՄՆ: Բրայերին փորձել էին արտահանձնել դեռևս 90-ական թթ., բայց նրա փաստաբանը կարողացել էր պաշտպանել նրան: Հետագայում նրա դեմ լրացուցիչ ապացույցներ էին ի հայտ եկել. պարզվել էր, որ նախկին էսէսականը Օսվենցիմում շատ ավելի վաղ է ծառայել, քան հայտարարել էր, նա նաև հսկիչ էր աշխատել Բիրկենաուում՝ մի ճամբարում, որն ստեղծվել էր բացառապես գերիներին ոչնչացնելու նպատակով:

Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանի տարածքում է: Այնտեղ ոչնչացվել է առնվազն 1,4 միլիոն մարդ, որից 1,1 միլիոնը՝ հրեաներ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի պատանու՝ շուրջերկրյա թռիչք կատարելու փորձն ավարտվել է ողբերգությամբ’
Հաջորդ հոդվածը‘Գարեթ Բեյլ. «Հարմարվելու համար Ռոդրիգեսին մի փոքր ժամանակ է պետք»’