‘ ԱՄՆ-ում մեկնարկել են «կոլորադյան հրաձգի» գործով նախնական դատական լսումները ‘

846

ԱՄՆ-ում սկսվել են 2012-ի հուլիսի 20-ին Ավրորա քաղաքի կինոթատրոնում 12 մարդու գնդակահարած և 58 մարդու վիրավորած «կոլորադյան հրաձիգ» Ջեյմս Հոլմսի գործով դատական լսումները, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Դատարանում Հոլմսը, որին 166 կետով մեադրանք է ներկայացված, ոչ մի բառ չի արտասանել և ոչ մի կերպ չի արձագանքել դատական նիստի ընթացքին:

Ամենայն հավանականությամբ՝ Հոլմսի փաստաբանները շեշտը դնելու են իրենց պաշտպանյալի անմեղսունակությունն ապացուցելու և նրան հոգեբուժարան տեղափոխելու վրա:

Նախորդ հոդվածը‘Քաղաքական գովազդի մեկ րոպեի սակագինը, նախորդ նախագահական ընտրությունների համեմատ՝ զգալիորեն նվազել է (աղյուսակ)’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիայի» խաղացողները տուգանվել են սպիտակ գուլպաների համար’