‘ԱՄՆ-ում մեկնարկել է ընտրապայքարի վերջին օրը ‘

891

ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, որի շրջանակներում նախագահի թեկնածուներ Բարաք Օբաման և Միթ Ռոմնին ելույթներ կունենան Ամերիկայի հինգ առանցքային նահանգներում:

Գործող նախագահ Օբաման մտադիր է հանդիպել  Վիսքոնսին, Այովա և Օհայո նահանգների ընտրողների հետ:

Իսկ Միթ Ռոմնին, ամենայն հավանականությամբ, ելույթ կունենա Ֆլորիդայում,Վիրջինիայում, Նյու- Հեմփշիրում և Օհայոյում:

Վերջին հարցումներից ելնելով՝ այս պահին երկու թեկնածուները գրեթե հավասար վարկանիշ ունեն ընտրողների շրջանում:

Նախորդ հոդվածը‘Հնդկաստանի իշխանությունները հորդորում են քաղաքացիներին օգտվել զուգարաններից ‘
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյանն ԱԺ է ներկայացրել «օրինագիծ-թեստ»՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար ‘