‘ԱՄՆ-ում նախկին մարզիչը 30-60 տարվա ազատազրկման էդատապարտվել իր սաների բռնաբարության համար ‘

1031

 

ԱՄՆ-ում ամերիկյան ֆուտբոլի նախկին մարզիչ Ջերի Սանդուսկին 30-ից 60 տարվա ազատազրկման է դատապարտվել իր սաների նկատմամբ սեռական բռնության համար, հայտռնւոմ է CBS-ը:

Փենսիլվանիա նահանգի շրջանային դատարանի կայացրած վճիռը նշանակում է, որ 68-ամյա Սանդուսկին, ամենայն հավանականությամբ, կյանքը բանտում կավարտի:

Նախկին մարզիչը դատապարտվել է 1995-ից մինչեւ 2009-ը 10 տղաների նկատմամբ 48 դրվագներով իրականացրած սեռական ոտնձգությունների համար, բայց իր մեղքն ամբողջությամբ չի ընդունել: Նրա պաշտպանները անմիջապես հայտարարել են, թե բողոքարկելու են դատարանի վճիռը:

Սանդուսկիի ձերբակալությունը 2011-ին ճգնաժամի պատճառ է դարձել Փենսիլվանիայի համալսարանում, որը հայտնի է ամերիկյան ֆուտբոլի իր թիմերով:

«Հոգուս խորքում ես գիտեմ՝ ես այդ ենթադրյալ զզվելի արարքները չեմ գործել: Ամուսնությունից հետո իմ միակ սեռական զուգընկերն իմ կինն է եղել», — դատարանում, կնոջ ներկայությամբ ասել է մարզիչը:

Մինչդեռ, դատավորը պնդել է, թե Սանդուսկին չարաշահել է իրեն հավատացող մարդկանց վստահությունը:

Աղբյուրը նշում է, որ Սանդուսկին հիմնել է նապահով դեռահասների խնդիրներով զբաղվող «Երկրորդ մղոն» հիմնադրամը:

 

 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն այցելել է «Գյուրջյան» ինստիտուտ ‘
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկացի նարկոբարոնի դին առեւանգել են ‘