‘ԱՄՆ-ում վենեսուելացի դիվանագետներն անցել են Գուայդոյի կողմը’

1141

ԱՄՆ-ում Վենեսուելայի դիվանագիտական կորպուսի առնվազն 11 ներկայացուցիչներ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել են երկրի ժամանակավոր նախագահ:

Ամերիկյան ABC հեռուստաալիքը, հղում անելով Վաշինգտոնում Գուայդոյի կողմից նշանակված՝ Վենեսուելայի դեսպան Կառլոս Վեկյոյին, հաղորդել է, որ «ԱՄՆ-ում Վենեսուելայի 56 դիվանագիտական ներկայացուցիչներից 11-ը Մադուրոյի վարչակազմից անցել են Վեկյոյի ղեկավարության ներքո գտնվող առաքելության կողմը»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գուայդոյի կողմն է անցել ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական առաքելության ռազմական կցորդ Պեդրո Խոսե Չիրինոս Դորանտեն:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Զորքերը դուրս բերելուց հետո ամերիկացի 200 զինվորներ կմնան Սիրիայում’
Հաջորդ հոդվածը‘Հանոյում Կիմ Չեն Ինի և Թրամփի գագաթնաժողովը կլուսաբանի ավելի քան 2,5 հազար լրագրող’