ԱՄՆ-ում վերականգնել են մասնակի մորատորիումը մահապատժի նկատմամբ

1609

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շարունակում է «մաքրել» նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ժառանգության հետքերը․ ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիք Գարլանդը վերականգնել է մորատորիումը դաշնային դատարանների կայացրած մահապատիժների դատավճիռներն ի կատար ածելու նկատմամբ։

Մորատորիումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ արդարադատության նախարարությունը չի ավարտել դաշնային մակարդակով մահվան դատավճիռների հետ կապված քաղաքականության և գործընթացների քննությունը։

Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք մահվան դատավճիռներն ի կատար ածելու նկատմամբ մորատորումը չեղարկվել էր, իշխանության ղեկին Թրամփի վերջին ամիսների ընթացքում մահապատժի է ենթարկվել 13 դատապարտյալ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄիլիարդատերերը մրցում են տիեզերքում
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 118 նոր դեպք, 95 առողջացած, 1 մահ