‘ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել աշխարհի ամենաթանկ կործանիչը’

848

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 5-րդ սերնդի F-22 Raptor կործանիչը: Այս մասին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել է Տայնդել ավիաբազայի ներկայացուցիչ, սերժանտ Ռաշել Էլսին: Վերջինիս խոսքերով՝ օդաչուն կարողացել է կատապուլտվել, իսկ կործանիչի ցած ընկած վայրում ոչ ոք չի տուժել:

Էլսին ասել է նաև, որ կործանիչն ընկել է Փենհենդլ ավտոմայրուղուց ոչ հեռու գտնվող անտառային գոտում: Այլ աղբյուրների փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է ավտոմայրուղու վրա:

2012-ի մայիսին F-22 Raptor կործանիչների թռիչքների վրա խիստ սահմանափակումներ էին դրվել: Նման միջոցների դիմելու պատճառը մոդելի տեխնիկական անսարքություններն էին, որոնց պատճառով մեծ բարձրության վրա օդաչուների մոտ շնչահեղձություն էր առաջանում:

Սահմանափակումները հանվել են Պենտագոնի ղեկավար Պանետայի կողմից 2012-ի հուլիսին:

Հիշեցնենք, որ  F-22 Raptor կործանիչը ԱՄՆ ռազմաօդային ուժերում 5-րդ սերնդի միակ և աշխարհում ամենաթանկ կործանիչն է:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում գրանցվել է «Ինտերնետ-Կուսակցությունը»’
Հաջորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտե. Ապշած եմ Կասանոյի խոսքից’