ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխությունը

99422

Մրցանակ, որը հանձնվում է ամեն տարի հունվարին, Հոլիվուդում ապրող և աշխատող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքներով։ «Ոսկե գլոբուսը» սովորաբար համարում են «Օսկարի»՝ ամերիկյան (և ոչ միայն) կինոյի ամենահեղինակավոր մրցանակի հավակնորդների ամենալավ ինդիկատորը։

Լավագույն կինոնկար է ճանաչվել «Շան իշխանությունը»՝Բենեդիկտ Քեմբեռբատչի մասնակցությամբ, լավագույն ռեժիսոր՝ նույն ֆիլմի հեղինակ Ջեյն Քեմերոնը, իսկ Քոդի Սմիթ Մաքֆին՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարը։

Այս տարվա հաղթողների թվում է նաև Նիքոլ Քիդմանը` «Ռիկարդոյի դերում» ֆիլմում որպես լավագույն դերակատարուհի (այդ ֆիլմում նրա խաղընկերը Խավիեր Բարդեմն է, որը «Գլոբուսի» չի արժանացել)։

«Գլոբուսի» մրցանակաբաշխությունը սովորաբար ցուցադրվում է ամերիկյան հեռուստատեսությամբ, սակայն այս տարի արարողությունը, ըստ էության, չի եղել, հաղթողների մասին հաղորդվել է օնլայն։ NBC հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել արարողությունը այն մեղադրանքներից հետո, թե «Ոսկե գլոբուսը» անուշադրության է մատնում սևամորթ դերասաններին ու կանանց և կարող է որոշումներ կայացնել կինոընկերությունների ազդեցության տակ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԴատարանը բավարարել է Նովակ Ջոկովիչի բողոքարկումը
Հաջորդ հոդվածըՀրդեհ բազմահարկ շենքերից մեկում