‘ԱՄՆ-ում 12-ամյա աղջնակը կարողացել է կանգնեցնել անկառավարելի ավտոբուսը’

857

ԱՄՆ Մինեսոթա նահանգի Լեյք-Էլմո փոքրիկ քաղաքում  հոլիվուդյան ֆիլմերին բնորոշ դեպք է տեղի ունեցել. քաղաքի դպրոցներից մեկի յոթներորդ դասարանցիներին սահադաշտ տեղափոխող դպրոցական ավտոբուսի վարորդն ինսուլտ է ստացել, որի արդյունքում մեքենան կորցրել է կառավարումը  և դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից: Երեխաները խուճապի են մատնվել, սկսել են գոռալ ու լաց լինել: Միայն ավտոբուսի վերջում նստած 12-ամյա Ռենա Քրաֆթսոնն իրեն չի կորցրել: Նա նետվել է դեպի ղեկը և ամբողջ թափով սեղմել ավտոբուսի արգելակները: Դպրոցական խորհուրդն արդեն մտածում է, թե ինչպես պարգևատրի խիզախ աղջնակին: Իսկ նրա շնորհիվ փրկված համադասարանցիները մտադիր են հիվանդանոցում այցելել ավտոբուսի վարորդին և շնորհավորել Սուրբ Ծննդյան առթիվ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. ՀՀՇ-ն իր ողջ թիմով, տարածքային կառույցներով պատրաստ է առաջիկա ներքաղաքական բոլոր զարգացումներին ու մարտահրավերներին ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ ԶՈՒ ավտոբուսները դուրս են բերվել արգելափակումից’