‘ԱՄՆ-ում 2,5- ամյա երեխան բուժվել է ՄԻԱՎ-ից’

821

Ամերիկացի բժիշկներին հաջողվել է մարդու իմունային անբավարարության վիրուսից բուժել 2,5 տարեկան երեխայի, տեղեկացնում է CNN-ը: Մարդկության պատմության մեջ երկրորդ անգամ մահացու վիրուսից բուժված հիվանդը ՄԻԱՎ-ը ժառանգել էր մորից: Ներկայումս, բժիշկների հավաստիացմամբ, Միսիսիպիում լույս աշխարհ եկած 2,5-ամյա աղջնակի արյան հետազոտությունը բացասական արդյունք է տալիս, ինչը վկայում է այն մասին, որ երեխան փաստացի առողջ է:

Մասնագետները գրանցված հաջողությունը բացատրում են նրանով, որ բուժումը սկսվել է երեխայի կյանքի հենց երկրորդ օրվանից: Աղջնակի բուժող բժիշկը՝ մանկաբույժ Հանա Գեյը, ապահովության համար որոշել է փոքրիկին ՄԻԱՎ-ի դեմ երեք հիմնական դեղամիջոցները նշանակել մինչ արյան անալիզի արդյունքները, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, ապահովել է հետագա բուժման հաջողությունը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ պատգամավորի տղան՝ «գոլդ» համարանիշներով «Բենթլիով» բերման է ենթարկվել ոստիկանություն (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Յուրի Մաքսիմով. Համբարձումյանը գերազանցում է Արտակ Եդիգարյանին’