‘ԱՄՆ-ում 6-ամյա երեխային առևանգած տղամարդը թույլ է տվել նրան դեղորայք փոխանցել’

750

ԱՄՆ Ալաբամա նահանգի ոստիկաններին հաջողվել է դեղորայք փոխանցել երկու օր առաջ առևանգված 6-ամյա երեխային: Իրավապահ մարմինների տվյալներով՝ երեխային ինքնաշեն բունկերում պահող տղամարդը նրան թույլ է տալիս դեղեր ընդունել և հեռուստացույց դիտել (հայտնի չէ, թե ինչ դեղամիջոցներ է ընդունում 6-ամյա պատանդը), փոխանցում է Associated Press լրատվական գործակալությունը:

Ամենայն հավանականությամբ՝ երեխային առևանգել է Վիետնամի պատերազմի մասնակից, 65-ամյա Ջիմի Լի Դայքսը, որը, ծանոթների խոսքերով, կոպիտ և ագրեսիվ բնավորության տեր մարդ է: Դայքսը հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրա, մի քանի անգամ կրակել ու վիրավորել վարորդին, որն ավելի ուշ ստացած վերքերից մահացել է: Այնուհետև նա առևանգել է վեցամյա տղային և դիրքավորվել ինքնաշեն բունկերում: Որիշ անգամներ էլ նրան նկատել են երեխաներին ատրճանակով սպառնալիս և ուշ ժամերին իր տարածքը հրացանով զինված հսկելիս:

Հատկանշական է նաև, որ Դայքսը, որը մինչ օրս ոչինչ չի պահանջել երեխային ազատելու դիմաց, հունվարի 30-ին պետք է դատարան ներկայանար՝ հարևանների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով:

Նախորդ հոդվածը‘NY Times-ը չինացիներին մեղադրում է իր համակարգչային համակարգերը կիբեռհարձակումների ենթարկելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Փիառ-ը «Խիյար»-ից տարբերելու ժամանակը’