ԱՄՆ պաշտոնյաները Կիևում հանդիպել են Ուկրաինայի իշխանությունների հետ

182

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը, պաշտպանության նախարարության՝ քաղաքական հարցերով փոխնախարար Քոլին Քոլը, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով փոխօգնական Ջոնաթան Ֆայները երկուշաբթի ժամանել են Կիև, որտեղ բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի իշխանությունների հետ, ասվում է պետքարտուղարության և Պենտագոնի համատեղ հայտարարության մեջ։

«Քոլը և Շերմանն այսօր (երկուշաբթի) մեկնել են Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, նախագահի աշխատակազմի անդամների և ուկրաինացի բարձրաստիճան  պաշտոնյաների հետ հանդիպման, որպեսզի հավաստեն Ուկրաինային Միացյալ Նահանգների ամուր և աներեր հավատարմությունը»,- նշվում է տեքստում։

«Այցից առաջ պատվիրակությունը կանգ է առել Գերմանիայում և Լեհաստանում, որպեսզի ծանոթանա Ուկրաինայի ամերիկյան օգնությանը անվտանգության ոլորտում»,- շեշտվում է հայտարարության մեջ։

Ամերիկյան պատվիրակությունը Կիևում բանակցել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալի, պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՓորձագետ․ Ուկրաինական ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի ներկայությունը չի կանխի միջուկային աղետը
Հաջորդ հոդվածըՊետդուման կքննարկի օտարերկրյա գործակալների ունեցվածքը բռնագրավելու նախաձեռնությունը