ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագիծն արգելում է ռազմական համագործակցությունը ՌԴ-ի հետ

322

ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների զինված ուժերի հարցերով հանձնաժողովների կողմից համաձայնեցված պաշտպանական բյուջեի նախագիծը նախատեսում է Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցության արգելքը երկարացնել հինգ տարով, նաև մի քանի այլ հակառուսաստանյան նախաձեռնություններ։

Այդ մասին ասվում է փաստաթղթի պարզաբանող նյութերում, որոնք երեքշաբթի տարածել է ԱՄՆ Կոնգրեաի ներկայացուցիչների պալատի վերոհիշյալ հանձնաժողովը։

«Նման համագործակցության սահմանափակման երկարաձգումը վերապահվել է ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագծերում վերջին մի քանի տարիներին։ Ինչպես հետևում է պարզաբանումներից, բյուջեի նախագիծը նաև «մշտական է դարձնում  ՌԴ-ի հետ ՀՕՊ համակարգերին վերաբերող տվյալների փոխանակության արգելքը»։

Փաստաթուղթը Պենտագոնին պարտավորեցնում է միջոցներ ձեռք առնել, որպեսզի Եվրոպայում ԱՄՆ զինվորականների կողմից օգտագործվող օբյեկտները  «նվազեցնեն կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲուսկետսը կրկնեց Կասիլյասի և Ռամոսի ռեկորդը
Հաջորդ հոդվածըԻտալիայի ՊՆախարար․ Մենք առայժմ նոր զենք չենք մատակարարի Ուկրաինային