ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագծում նախատեսվում է ՌԴ-ն հեռացնել G20-ից

257

Վաշինգտոնը ծրագրում է խոչընդոտներ ստեղծել Ռուսաստանի փոխգործակցության համար մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Քսանի խմբի հետ, ասվում է բյուջեի նախագծի պարզաբանման մեջ, որը երեքշաբթի տարածել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը։

«Փաստաթուղթը նախատեսում է Ռուսաստանի ներկայացուցիչներին G20-ի, Բանկային վերահսկողության Բազելյան հանձնաժողովի, Ֆինանսական կայունության խորհրդի․ Ապահովագրական վերահսկողության միջազգային ասոցիացիայի և Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպությունների աշխատանքներից հեռացնելու քաղաքականություն, նաև պահանջում է կատարել անհրաժեշտ քայլեր՝ տվյալ քաղաքականությունը վարելու համար»,- ասվում է տեքստում։

Հավանաբար՝ այս շաբաթ նախագիծը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում, այնուհետև՝ Սենատում։ Բյուջեի վերջնական նախագիծը պետք է վավերացնի նախագահ Ջո Բայդենը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը
Հաջորդ հոդվածըՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչ. Կիևը խաղում է Ուկրաինայի և ողջ Եվրոպայի ճակատագրի հետ