Պատժամիջոցներ գլխավոր դատախազի և նրա ամուսնու դեմ

422

ԱՄՆ պետքարտուղարությունը վիզայի պատժամիջոցներ է սահմանել Գվատեմալայի գլխավոր դատախազ Մարիա Կոնսուելո Պոռաս Արգետա դե Պոռասի դեմ՝ «նշանակալի ծավալների կոռուպցիայում նրա մասնակցության» համար՝ ըստ Վաշինգտոնի վարկածի, ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի։

«Պաշտոնավարման ընթացքում Պոռեսը բազմիցս խոչընդոտել և խափանել է Գվատեմալայում հակակոռուպցիոն հետաքննությունները, որպեսզի պաշտպանի իր քաղաքական դաշնակիցներին և չարդարացված քաղաքական շահ ունենա»,- պնդում է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Բլինքենը շեշտել է, որ այսուհետ գլխավոր դատախազը և նրա ամուսինը «ԱՄՆ մուտքի իրավունք չունեն»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹալիբներն արձակել են ԱԱԽ-ն, ԱՀԽ–ն և խորհրդարանը
Հաջորդ հոդվածըՕլաֆ Շոլց․ Պատերազմի շուտափույթ ավարտի նշաններ չկան