‘ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից ղարաբաղյան հակամարտության հարցում’

761

Ուժի կիրառումը չի լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նախօրեին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակին` Մարի Հարֆը կողմերին կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից և սպառնալիքներից: Նա նաև ափսոսանք է հայտնել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով կորուստների առնչությամբ: Հարֆը վերահաստատել է հավատարմությունը կողմերի հետ աշխատանքին` հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: «Դա է մեր նպատակը: Այն չի փոխվել: Մենք գիտենք, որ դա դժվար է, սակայն կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ», — հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: Փոխհրաձգության ժամանակ իր առջև դրված մարտական խնդիրն արիաբար կատարելու պահին հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, ադրբեջանական դիվերսիայի արդյունքում սպանվել է Ադրբեջանի ԶՈՒ 7 զինվոր, և 20-ը` վիրավորվել:

 

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ». Մենք թույլ չենք տա քաղաքացիների թափը կոտրել’
Հաջորդ հոդվածը‘«Կորեական արձակուրդները» կարող են Ս.Սարգսյանի հրաժարականի հիմք դառնալ’