‘ԱՄՆ Պետդեպը երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է Հայաստան այցելությունների առնչությամբ’

2499

ԱՄՆ պետական դեպարտամենտը հատուկ նախազգուշացում է հրապարակել երկրի այն քաղաքացիների համար, ովքեր մտադիր են այցելել Հայաստան կամ այնտեղ են ապրում:

«Այդ քաղաքացիներին կոչ ենք անում գրանցվել Պետդեպարտամենտի STEP ծրագրում, ինչը նրանց թույլ կտա ստանալ Պետդեպարտամենտի բոլոր նախազգուշացումները», — ասվում է հայտարարությունում: Այս դեպքում  Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է դիմել ԱՄՆ ամենամոտ դեսպանատուն կամ հյուպատոսություն: «Եթե ինտերնետից օգտվելու հնարավորություն չունեք, գրանցվեք ԱՄՆ մերձակա դեսպանատանը կամ հյուպատոսությունում», — նշվում է հաղորդագրությունում:

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր հերթին Faceвook-ի իր էջում հաղորդում է, որ հարցումներ է ստանում դեպի Հայաստան թռիչքների անվտանգության առնչությամբ: «Մենք տեղեկացված չենք որևէ սպառնալիքի առկայության մասին, սակայն առաջարկում ենք կապվել ավիաընկերությունների հետ` թռիչքների անվտանգության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար», — նշում է դեսպանությունը:

Նշենք, որ Պետդեպարտամենտը հատուկ նախազգուշացում է հրապարակել ԱՄՆ քաղաքացիների համար, ովքեր մտադիր են ճանապարհորդել Ռուսաստանում: 

Նախորդ հոդվածը‘Հայ բնապահպանները փորձում են գտնել Հայաստան ներկրված կապիկների հետքը’
Հաջորդ հոդվածը‘Կեյլոր Նավասը «Ռեալում» կվաստակի տարեկան 1.8 մլն եվրո’