‘ԱՄՆ պետդեպը քննադատել է Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները ‘

927

ԱՄՆ պետքարտուղարությունը խիստ քննադատության է ենթարկել հոկտեմբերի 28-ին Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները նշել է, որ այս ընտրությունները Ուկրաինան չտարան զարգացման և ժողովրդավարացման ճանապարհով: Նրա որակմամբ՝ անցկացված քվեարկությունը պակաս հաջողված էր, քան նախորդ խորհրդարանական ընտրությունները:

Ըստ Թոների՝ գործող կառավարության օգտին վարչական լծակների կիրառումը, ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտումը և ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ իրականացված ճնշումները ստվերում են այս ընտրությունները:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ն բաշխել է նախագահների և քարտուղարների պաշտոնները’
Հաջորդ հոդվածը‘Էդմոն Մարուքյան. Վերադարձրե՛ք տեղափոխված հուշարձանները’