‘ԱՄՆ պետդեպի մամլո ծառայությունը նոր ղեկավար կունենա’

1014

ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայության նոր ղեկավար կդառնա Պենտագոնի նախկին մամուլի քարտուղար, փոխծովակալ  Ջոն Քիրբին, ով այդ պաշտոնում կփոխարինի Ջեն Փսակիին: Վերջինս աշխատանքի է տեղափոխվել Սպիտակ տուն:

Նշվում է, որ պետքարտուղար Ջոն Քերին «Քիրբիին ընտրել է՝ հաշվի առնելով նրա մեծ փորձը և միջազգային խնդիրների վերաբերյալ խորը գիտելիքները»:

Իսկապես, վերջին տարիներին ՊՆ ճեպազրույցների ժամանակ փոխծովակալն ամեն անգամ ստիպված էր լինում պատասխանել ոչ միայն ռազմական, այլև արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող հարցերին:

Պետքարտուղարությունում շխատանքի անցնելուց առաջ Ջոն Քիրբին պաշտոնաթող կլինի զինվորական ծառայությունից: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Թուրքիայի հետ սահմանների փակ լինելը մեզ համար կենսական խնդիր չէ ‘
Հաջորդ հոդվածը‘People –ի վարկածով՝ դերասանուհի Սանդրա Բուլոքը աշխարհի ամենագեղեցիկ կինն է’