‘ԱՄՆ Պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալը ժամանել է Բաքու ‘

924

ԱՄՆ Պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալ Էրիկ Ռուբինը հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, հոկտեմբերի 13-ին նախատեսվում է Ռուբինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ ավելի ուշ` հոկտեմբերի 15-ին նա կհանդիպի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

«Այցի հիմնական նպատակը ամերիկա-ադրբեջանական քաղաքական երկխոսության շարունակականությունն է, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հեռանկարների քննարկումը», — հայտնել է Բաքվում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:

Էրիկ Ռուբինը ԱՄՆ Պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2011 թվականին` փոխարինելով Թինա Կայդանաուին:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը փնտրում է Սամվել Բալասանյանի թիկնազորի անդամների՞ն’
Հաջորդ հոդվածը‘Եզդիների հոգեւոր առաջնորդը զարմացած է, որ Հայաստանի ԱԺ-ում եզդիներ չկան ‘