‘ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ. Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում զգալի առաջընթաց չի նկատվել’

828

ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ներկայացուցիչ Թոմաս Մելիան իր՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում անդրադարձել է երկրում ժողովրդավարական արժեքների տարածման խնդիրներին, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

«Ցավոք՝ անցած մեկ տարվա կտրվածքով Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում զգալի առաջընթաց չի նկատվել: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն միայն ուրախ է, որ ի վերջո ազատ են արձակվել բանտում պահվող լրագրողներից և բլոգերներից մի քանիսը: Չի կարելի մարդկանց ձերբակալել միայն այն բանի համար, որ նրանք ցանկանում են ազատ օգտվել իրենց խոսքի իրավունքից»,- ասել է Մելիան՝ հույս հայտնելով, որ գալիք տարում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ Ադրբեջանը ցույց կտա ժողովրդավարացման հարցում կուտակած իր ողջ ներուժը և ճանապարհներ կգտնի կոշտ հարցերը բաց և հանդուրժողական կերպով քննարկելու համար:

Մելիայի խոսքերով՝ ԱՄՆ-ին հատկապես անհանգստացնում է Ադրբեջանում չարտոնված հավաքներ անցկացնելու համար սահմանված տուգանքի բարձրացումը:

ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև  ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Նախորդ հոդվածը‘Խորհուրդ ԱԳՆ-ին՝ ինչպես օգտվել twitter-ից’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանի մայրաքաղաքը կանվանակոչվի ի պատիվ «ազգի առաջնորդ» Նազարբաևի ‘