‘ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան ‘

865

ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Էրիկ Ռուբինը կայցելի Հայաստան: 1lur.ամ-ի փոխանցմամբ, Ռուբինը Հայաստան կժամանի մասնակցելու տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հոկտեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղեկալը հոկտեմբերի 15-ին Բաքվում էր:  Ի թիվս այլ հարցերի, Ռուբինն իր հանդիպումներում անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Ադրբեջանի մայրաքաղաքում վերահաստատելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը եւ ԱՄՆ հանձնառությունը Մինսկի խմբի շրջանակներում շարունակելու հակամարտության լուծման ուղիների որոնումը:

Էրիկ Ռուբինը ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնը ստանձնել է 2011թ.հուլիսին:

Նախորդ հոդվածը‘Այսօր նախատեսված է Օբամայի և Ռոմնիի երկրորդ հեռուստաբանավեճը’
Հաջորդ հոդվածը‘Հայ Դատի գրասենյակը չի պաշտպանելու ԱՄՆ նախագահի և ոչ մի թեկնածուի’