‘ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Հայաստանում քննության կառնի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը’

852

Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությունների շրջանակում դեկտեմբերի 13-15-ը Հայաստանում կլինի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան, ով Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննության կառնի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով գրասենյակը առաջնորդում է ժողովրդավարության խթանմանը, մարդու իրավունքների ու միջազգային կրոնական ազատության պաշտպանությանն ու աշխարհով մեկ աշխատանքային իրավունքների կատարելագործմանն ուղղված ԱՄՆ ջանքերը: Պետքարտուղարի փոխտեղակալ Մելիան ԱՄՆ արտաքին գերատեսչության այն պաշտոնյան է, ով պատասխանատու է ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:

Նախորդ հոդվածը‘Արթուր Սաքունց. Իշխանությունները սեփական գործելակերպի հիմքում տեսնում են մարդու իրավուքների խախտումները’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով դատավարությունը ձգձգվում է. Հերթական նիսը տեղի չունեցավ’