ԱՄՆ պետքարտուղարություն․ Բլինքենը մտադիր չէ հանդիպել Լավրովի հետ G20 գագաթնաժողովում

360

Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը մտադիր չէ հանդիպելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ «մեծ քսանյակի» ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովում, որը կայանալու է Բալի կղզում այս շաբաթվա վերջին։

Ինչպես հաղտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, նման բանակցությունների համար պայմաններ դեռ չեն ստեղծվել, քանի որ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայի դեմ։

«Մենք կցանկանայինք, որ ռուսաստանցիները մեզ առիթ տային երկկողմ հանդիպման համար։ Բայց առայժմ միակ բանը, որ տեսնում ենք Մոսկվայի կողմից՝ ավելի մեծ դաժանությունն ու ագրեսիան է Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ»,- ի պատասխան Բլինքենի և Լավրովի հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցի՝ ասել է Փրայսը։

Լավրովը և Բլինքենը մասնակցելու են G20-ի գագաթնաժողովին, որը կայանալու է հուլիսի 7-8-ին Ինդոնեզիայում։ Այդ երկրի իշխանությունները հրավիրել են նաև Ռուսաստանի ներկայացուցչին՝ չնայած Մոսկվային միջազգային մեկուսացման ենթարկելու՝ Վաշինգտոնի ջանքերին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինայի գլխավոր դատախազություն․ Արդեն զոհվել է 345 երեխա
Հաջորդ հոդվածը«Քյոլնը» 1 միլիոն եվրո է վճարել Ադամյանի համար