‘ԱՄՆ պետքարտուղարություն. Եվրոպայում նոր ահաբեկչությունների սպառնալիք կա’

1096

Բրյուսելում ահաբեկչական գործողություններից հետո, որոնց պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, ԱՄՆ պետքարտուղարությունը երկրի բնակիչներին նախազգուշացրել է զերծ մնալ Եվրոպա կատարելիք ուղևորություններից:

«Ահաբեկչական խմբավորումները շարունակում են մոտ ապագայում Եվրոպայի տարածքում հարձակումներ գործելու ծրագրեր մշակել: Նրանց թիրախները կարող են լինել մարզական միջոցառումները, այն վայրերը, ուր այցելում են զբոսաշրջիկները, ռեստորանները և տրանսպորտային ենթակառուցվածքները»,- ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում զգոնություն դրսևորել հասարակական վայրերում և տրանսպորտում, ինչպես նաև խուսափել մարդկային կուտակումներից: Հատկապես ուշադիր պետք է լինել կրոնական տոների, խոշոր փառատոների և միջոցառումների ժամանակ:

Բելգիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’