‘ԱՄՆ պետքարտուղար. Մեր հատուկ ծառայությունները չափն անցել են’

803

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոստովանել է, որ հետախուզական տեղեկատվության հավաքագրմամբ զբաղվող հատուկ ծառայությունները մի շարք դեպքերում շատ հեռուն են գնացել: Քերին նաև խոստացել է նախագահ Բարաք Օբամայի հետ միասին այնպես անել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից նման «անհարկի գործողություններ» այլևս չկրկնվեն: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է հետախուզական գործունեությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ ստացված տեղեկությունների շնորհիվ հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել շենքերի և ինքնաթիռների պայթեցումներ և մարդկանց սպանություններ:

Այսօրվա դրությամբ՝ Ջոն Քերին ամերիկյան իշխանությունների ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով հրապարակավ մեկնաբանել է սկանդալը, որը ծագել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ ԱԱԳ-ն գաղտնալսում է ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներին, այդ թվում՝ նաև պետությունների առաջին դեմքերին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն պատրաստ է մեծ գումարներ ծախսել Մատային գնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ընդունել է բելգիացի բարերարին’