‘ԱՄՆ – Պորտուգալիա 2-2. Ռոնալդուի թիմի շանսերը մինիմալ են’

897

Աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում կայացավ երկրորդ տուրի վերջին հանդիպումը: H խմբում հանդիպեցին Պորտուգալիայի և ԱՄՆ-ի հավաքականները:

Պորտուգալացիները կարողացան արագորեն առաջ անցնել հաշվի մեջ: Կենտրոնական պաշտպանի կոպիտ սխալից օգտվեց Լուիշ Նանին, ով ուժեղ հարվածով գրավեց Թիմ Հովարդի դարպասը:

Գոլից հետո ամերիկացիները տիրեցին նախաձեռնությանը և առաջին կեսում մի քանի վտանգավոր գրոհներ ձեռնարկեցին: Երկրորդ կեսում «յանկիները» ավելացրին ճնշումը, և 64-րդ րոպեին Ջերմեյն Ջոնսը հեռահար  գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը: Իսկ 81-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականը ձախողվեց պաշտպանությունում, և Քլինթ Դեմփսին անարգել գրավեց Բետուի դարպասը:

Հանդիպման վերջին վայրկյաններին Կրիշտիանու Ռոնալդուի աջ եզրից կատարած փոխանցումը գլխի գեղեցիկ հարվածով եզրափակեց Սլվեստրե Վարելան` հաշիվը դարձնելով 2-2:

Այսպիսով, ԱՄՆ-ի հավաքականը վաստակեց 4 միավոր ու Գերմանիայի հետ միասին շարունակում է գլխավորել խմբի աղյուսակը: Պորտուգալիայի հավաքականը, վաստակելով իր առաջին միավորը՝ պահպանում է փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու միայն տեսական հնարավարությունները:

 

ԱՄՆ – ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 2-2 (0-1) MC
0-1՝ Նանի 5՛, 1-1՝ Ջերմեյն Ջոնս 64՛, 2-1՝ Քլինտ Դեմպսի 81՛, 2-2՝ Սիլվեստր Վարելա 90՛
ԱՄՆ. 1.Տիմ Հովարդ, 5.Մեթ Բեսլեր, 20.Ջեֆ Քեմերոն, 23.Ֆաբիան Ջոնսոն, 4.Մայքլ Բրեդլի, 7.ԴաՄարկուս Բիզլի, 11.Ալեխանդրո Բեդոյա (2.Դեանդրե Յեդլին, 72), 13.Ջերմեյն Ջոնս, 15.Կայլ Բեկերման, 19.Գրեմ Զուսի (3.Օմար Գոնսալես, 90), 8.Քլինտ Դեմպսի (18.Քրիս Վոնդոլովսկի, 87)
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ. 22.Բետու, 2.Բրունու Ալվեշ, 13.Ռիկարդու Կոշտա (6.Վիլիամ Կարվալյու, 46), 19.Անդրե Ալմեյդա, 21.Ժոաու Պերեյրա, 4.Միգել Վելոզու, 8.Ժոաու Մոուտինյու, 16.Ռաուլ Մեյրելեշ (18.Սիլվեստր Վարելա, 68), 17.Նանի, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 23.Էլդեր Պոշտիգա (11.Էդեր, 16)
Զգուշացում՝ Ջերմեյն Ջոնս 75՛ (Ա)
Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա)
49 ԳՆԴԱԿԻ % 51
15 (10) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 19 (8)
11 ՏՈՒԳԱՆՔ 14
6 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 4
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԳԵՐՄԱՆԻԱ 2 1 1 0 6 2 4
2 ԱՄՆ 2 1 1 0 4 3 4
3 ԳԱՆԱ 2 0 1 1 3 4 1
4 ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 2 0 1 1 2 6 1

Նախորդ հոդվածը‘Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘«Պահպանենք Աֆրիկյանների տունը» աշխատում է դադարեցնել հուշարձանների տեղափոխման անընդունելի ավանդույթը Հայաստանում ‘