‘ԱՄՆ ռազմական բյուջեն կկազմի 633 մլրդ դոլար’

766

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 20-ին հավանություն է տվել երկրի 2013 թվականի ռազմական բյուջեի նախագծին: Օրինագծով կողմ է քվեարկել Կոնգրեսի ստորին պալատի 315 անդամ, 107-ը դեմ են արտահայտվել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությանը:

Օրինագծով նախատեսվում է ռազմական կարիքների համար հատկացնել 633 մլրդ դոլար, այսինքն` 1,7 միլիարդով ավելի, քան ավելի վաղ առաջարկել էր նախագահ Բարաք Օբաման:  Ենթադրվում է, որ Սենատը բյուջեի նախագծին հավանություն կտա մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը, ինչից հետո փաստաթուղթը կներկայացվի նախագահի ստորագրմանը:

Նախորդ հոդվածը‘Մահացած երեխայի հայրը և նրա 3 հարազատները ծեծել է ծննդօգնության կենտրոնի բժշկին’
Հաջորդ հոդվածը‘Յայա Տուրեն` 2012թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ’