‘ԱՄՆ. Ռուսաստանը մատակարարում, վարժեցնում ու խրախուսում է անջատականներին’

871

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի արևելքում անջատականներին սպառազինության խոշոր խմբաքանակ մատակարարելու մեջ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հայտարարել է, որ ոչ ոք չպետք է շահարկի Ուկրաինայում «Բոինգի» կործանումը՝ «իր նեղ շահադիտական քաղաքական նպատակներին հասնելու» համար:

Ելույթ ունենալով CNN հեռուստատեսությամբ՝ Քերին հայտարարել է, որ անցյալ ամիս ԱՄՆ-ն արձանագրել է ռազմական տեխնիկայի տեղաշարժ Ռուսաստանից Ուկրաինա՝ որպես օրինակ նշելով  150 զրահամեքենաներից, տանկերից և հրթիռային կայանքներից բաղկացած ավտոշարասյունը, որոնք փոխանցվել են անջատականներին:

Նա նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը որսացել է անջատականներին ռադարներով կառավարվող ռուսաստանյան  հրթիռային SA-11 համակարգեր փոխանցելու վերաբերյալ բանակցությունները, որոնց օգնությամբ էլ, ենթադրաբար, խփվել է «Բոինգ-777»-ը:

Բացի այդ, Քերիի խոսքով՝ Ռուսաստանի հարավ-արևմուտքում գտնվող մարզումների կենտրոնում գրոհայինները ռազմական պատրաստություն են անցնում: «Ակնհայտ է, որ Ռուսաստանը մատակարարում է անջատականներին, խրախուսում է անջատականներին, մարզում է անջատականներին»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ըստ Քերիի՝ միջազգային դիտորդներին միայն սահմանափակ մուտք է թույլ տրվել լայների կործանման վայր: «Հարբած անջատականները զոհվածների մասնունքները բարձել են բեռնատար մեքենաներն ու դուրս բերել աղետի վայրից… Այն ամենը, ինչ կատարվում է, իրականում գրոտեսկ է, որը ոչ մի ընդհանուր բան չունի նախագահ Պուտինի հայտարարությունների հետ»,- ասել է Քերին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժը սեփական ձեռքերով միացրեց իր հրաժարականի հետհաշվարկի կոճակը’
Հաջորդ հոդվածը‘Մալայզիական «Բոինգի» աղետի վայրում հայտնաբերվել է 251 դիակ’