‘ԱՄՆ սենատը Կիևին կոչ է արել զերծ մնալ ցուցարարների նկատմամբ բռնություններից’

774

ԱՄՆ սենատը բանաձև է ընդունել ուկրաինացի ժողովրդին սատարելու վերաբերյալ՝ կոչ անելով իշխանություններին՝ զերծ մնալ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելուց և ազատ արձակել ցույցերի ընթացքում բոլոր ձերբակալվածներին, հաղորդել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը: Ինչպես փոխանցում է Украинская правда-ն, փաստաթղթում,  մասնավորապես, նշվում է, թե ԱՄՆ-ն սատարում է Ուկրաինայի ժողովրդին և նրա ինքնիշխան իրավունքը՝ իր երկրի անկախությունը և ժողովրդավարական ապագան պաշտպանելու հարցում: ԱՄՆ-ն կոչ է անում ցուցարարներին և ընդդիմության ու քաղաքացիական հասարակության անդամներին՝ Ուկրաինայում ազգային հաշտության երկխոսություններ անցկացնել: Բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ է արվում զերծ մնալ ատելության հրահրումից կամ հրեատյացության կամ այլ կարգի գործողություններից, որոնք կարող են տրոհել ուկրաինացի ժողովրդին:

Ուկրաինայի իշխանություններին կոչ է արվում ուժի կամ բռնության չդիմել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչպես նաև պահպանել միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքները: Նշվում է, որ պետական բռնությունների կրկնության դեպքում ԱՄՆ նախագահը և Կոնգրեսը պետք է դիտարկեն նպատակաուղղված պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ ակտիվների սառեցում և վիզային պատժամիջոցներ՝ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են բռնություններ պատվիրելու կամ դրանք իրագործելու համար, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Խեչոյան. Հողի դողը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական քանակակազմ է մտցնում Հարավային Կորեա ‘