‘ԱՄՆ սենատը հավանություն է տվել ԿՀՎ ղեկավարի պաշտոնում Ջոն Բրենանի թեկնածությանը’

871

ԱՄՆ սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել  Ջոն Բրենանին ԿՀՎ ղեկավարի պաշտոնին նշանակելու՝ Բարաք Օբամայի առաջարկին, տեղեկացնում է The Voice of America-ն:

Աշխատակազմը քվեարկության է դրել Բրենանի թեկնածությունը Սենատի լիագումար նիստում քննարկելու առաջարկը, որը ստացել է 12 կողմ և 3 դեմ քվե: Ակնկալվում է, որ Սենատն իր որոշումը կկայացնի մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը:

Ջոն Բրենանը ահաբեկչության դեմ պայքարի հարցերով նախագահ Օբամայի առաջատար խորհրդականն է:

Նախորդ հոդվածը‘Վատիկանում կբացվի Հայաստանի դեսպանությունը, դեսպանի հարցը դեռ չի քննարկվել’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Ֆերգյուսոնին’